‘
Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ԱՆ-12 ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպում, ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության, հայտարարել է «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը:
«(Էրզրումում) Ստուգման ժամանակ որեւէ խախտում չի հայտնաբերվել: Ինքնաթիռը բարեհաջող կերպով վայրէջք է կատարել Հալեպում», — ասել է Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ «Օգնիր եղբորդ» ծրագրի շրջանակներում Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը նախատեսված վայրէջք էր կատարել Էրզրումի (Կարին) օդանավակայանում:
‘