‘Մեծ Բրիտանիայի թագուհին վատառողջության պատճառով հետաձգել է այցն Ուելս’

515

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ստիպված է եղել հետաձգել իր այցն Ուելս՝ վատառողջության պատճառով: Ինչպես հաղորդել է Բուկինգհեմյան պալատի մամլո ծառայությունը՝ թագուհին մարտի 2-ին պետք է մասնակցեր Ուելսի հովանավորը համարվող Սուրբ Դևիդի օրվա տոնակատարությանը, սակայն նա իրեն լավ չի զգում և առաջիկա օրերը կանցկացնի Վինձորում: Հաջորդ շաբաթ Եղիսաբեթ II-ը և նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը, նախատեսել են երկօրյա այց կատարել Հռոմ, բայց դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք թագուհու առողջական վիճակը թույլ կտա կատարել այդ ուղևորությունը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին ամերիկյան Globe տաբլոիդն իր առաջին էջում սկանդալային վերնագիր էր զետեղել. «Համաշխարհային էքսկլյուզիվ. Եղիսաբեթ II թագուհին մեռնում է»: Հոդվածում նաև ասվում էր, թե արքայազն Չարլզի կինը՝ Կամիլան, խարդավանքներ է հյուսում՝ գահը գրավելու նպատակով: Բուկինգհեմյան պալատը հրաժարվեց մեկնաբանել այդ հրապարակումները, հաղորդում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը’24 ֆուտբոլիստ ստացել է պաշտոնական հրավեր ազգային հավաքականից’
Հաջորդ հոդվածը‘ԱՆ. Հանրապետությունում նկատվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնային բարձրացում’