‘Մեծ Բրիտանիայի թագուհու թոռնուհին դուստր է ունեցել’

766

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու թոռնուհին՝ Զարա Թինդալը (Ֆիլիպս) դուստր է ունեցել: Այդ մասին տեղեկատվությունը տարածել է Լոնդոնի Բուքինգհեմյան պալատը: Նորածինը Բրիտանական թագի ժառանգորդների ցանկում դարձել է 16-րդ հավակնորդը (Զարա Թինդալը 15-րդն է):

Զարա և Մայքլ Թինդալներն ամուսնացել են 2011 թ. Էդինբուրգում, նրանք հայտնի են մարզական աշխարհում իրենց հաջողություններով: Թագուհու 32-ամյա թոռնուհին՝ արքայադուստր Աննայի երկրորդ զավակը և միակ դուստրը, զբաղվում է ձիավարությամբ և արծաթե մեդալ է ստացել 2012 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում: Նրա 35-ամյա ամուսինը ռեգբիի պրոֆեսիոնալ խաղացող է: Անցյալ տարի  Զարայի զարմիկի՝ արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեթրինի ընտանիքում ծնվել էր նրանց որդին՝ արքայազն Ջորջը, որը Բրիտանական թագի հավակնորդների ցուցակում զբաղեցրել էր երրորդ տեղը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Մենք միասին կկառուցենք ուրիշ Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘«Դե!մ եմ» նախաձեռնության կոչը Սահմանադրական դատարանին’