‘Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավարի վրա հարձակման գործով վկաներին կստուգեն «ստի դետեկտորի» միջոցով’

723

Ոստիկանությունը մտադիր է «ստի դետեկտորի» օգնությամբ հարցաքննել Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա հարձակման գործով վկաներին, ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ՆԳՆ  մայրաքաղաքի գլխավոր վարչության մամլո ծառայությունից:

Ավելի վաղ ոստիկանությունում հաստատել են Մեծ թատրոնի մենակատար Նիկոլայ Ցիսկարիձեին, ինչպես նաև՝ թատրոնի աշխատակիցներին, Ֆիլինի ծանոթներին և բարեկամներին որպես վկա հարցաքննելու փաստը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, 42-ամյա Սերգեյ Ֆիլինը հարձակման էր ենթարկվել հունվարի 17-ին, սեփական տան մուտքի մոտ: Անհայտ հանցագործը նրա երեսին ծծմբաթթու էր լցրել ու փախել էր: Ֆիլինը հիվանդանոց էր տեղափոխվել դեմքի, գլխի և աչքերի այրվածքներով: Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել՝ առողջությանը ծանր վնասվածք հասցնելու մեղադրանքով:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 245-ի. երկրի նախագահը եռօրյա սուգ է հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» ցանկանում է տեղափոխել «Բարսելոնայի» հետ հանդիպման օրը’