‘Մեկօրյա Ստալինգրադ’

882

Վոլգոգրադը մեկ օրով անվանափոխել Ստալինգրադ՝ այսպիսի նախաձեռնությամբ են երեկ հանդես եկել քաղաքի փորձագիտական հանրության ներկայացուցիչները: Առաջարկի հեղինակների կարծիքով՝ նման անվանափոխությունը, նախևառաջ, խորհրդանշական- տեղեկատվական նշանակություն կունենա, և տեղին կլինի դա անել փետրվարի 2-ին՝ Ստալինգրադում խորհրդային զորքերի հաղթանակի 70-ամյակի օրը, հաղորդում է НГ-ն: Քաղաքագետ Վիտալի Արկովը НГ-ի հետ զրույցում նշել է,  թե «Ոչ մեկը չի առաջարկում փոխել հիմնարկությունների կնիքները կամ խանութների ու դպրոցների ցուցանակները: Խոսքը հենց խորհրդանշական-տեղեկատվական նախագծի մասին է, որոնցում առանցքային դերը հատկացվում է ԶԼՄ-ներին: Հեռուստատեսության հաղորդավարները, ռադիոհաղորդավարները նորությունները հայտնելիս այդ օրը կարող են «Վոլգոգրադի» փոխարեն ասել «Ստալինգրադ»: Դա ոչ մի նյութական ծախս կամ առանձնահատուկ ջանքեր չի պահանջի՝ բացի հարգանքից՝ մեր վետերանների, մեր ընդհանուր պատմության նկատմամբ»,- ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Էստոնացի բազմազավակ հայրը 200 հազար եվրո է շահել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետն ադրադարձել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը’