‘«Մեղրի» ՀԷԿ-ի հիմնարկեքը կկայանա նոյեմբերի 8-ին’

761

Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում են կառուցել Հարավային Կովկասում ամենահզոր հիդրոէլեկտրակայանները`«Մեղրի» ՀԷԿ-ը` Հայաստանի և «Ղարաչիլար» ՀԷԿ-ը` Իրանի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Հարությունյանը նշեց, որ վերջերս Հայաստանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, «Մեղրի» ՀԷԿ-ի հիմնարկեքը կկայանա նոյեմբերի 8-ին:

Նախնական պայմանավորվածության համաձայն, ՀԷԿ-երից յուրաքանչյուրը տարեկան կարտադրի 793 մլն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա։ «Մեղրի» ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը կազմում է 130 մեգավատտ։ Շինարարությունը կտևի 5 տարի և կարժենա 323 մլն դոլար, որը կներդնի Իրանական ներդրումային ընկերությունը: Հայաստանը ներդրված գումարները 15 տարվա կտրվածքով պետք է վերադարձնի «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի տեսքով` իրանական ընկերության կառուցած 230 կվ լարման էլեկտրահարղորդման գծով:

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Լավրով. Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Սիրիային ‘
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիան կասեցնում է կենդանիների արտահանումը Պակիստան ‘