Մեսիի խաղաշապիկն աճուրդում վաճառվել է 427 հազար եվրոյով

67

Ֆրանսիայի ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի խաղաշապիկն աճուրդում վաճառվել է 427 հազար եվրոյով, հաղորդում է իսպանական Marca-ն։

Այդ խաղաշապիկով Մեսին «Բարսելոնայի» կազմում 2017թ․ ապրիլի 23-ին Մադրիդում գրավել էր «Ռեալի» դարպասը՝ խփելով 500-րդ գոլը կարիերայում։ Այդ խաղում Մեսին դարձել էր դուբլի հեղինակ, կատալոնական թիմը հաղթել էր 3։2 հաշվով։ Գոլից հետո Մեսին հանել էր խաղաշապիկը եւ ցուցադրել երկրպագուներին։

34-ամյա Մեսին ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՊոչետինոն չի ընդգրկվել Ֆրանսիայի առաջնության լավագույն մարզիչի կոչման հավակնորդների ցուցակում
Հաջորդ հոդվածը«Ռոման» մտադիր է ձեռք բերել «Ատալանտայի» հարձակվողին