‘Մեսսին իր երազանքի իրականացման համար կանի անգամ անհնարինը’

877

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին ասել է, որ նախընտրում է հաղթել աշխարհի առաջնությունում, քան ստանալ մրցաշարի լավագույն խաղացողի մրցանակը:  Հարձակվողը հայտարարել է, որ 4 տարին մեկ անցկացվող գլխավոր մրցաշարում թիմային հաջողություններն իր համար հազար անգամ կարևոր են անձնական վաստակից: Լեոնել Մեսսին վստահեցրել է, որ նախընտրում է հաղթել աշխարհի առաջնությունում իր թիմի հետ միասին, քան թե ստանալ լավագույն խաղացողի մրցանակը:

Համաշխարհայի ֆուտբոլի աստղը խոստովանել է, որ աշխարհր առաջնությունում հաղթելը դեռ մանկության оրերից իր երազանքն է եղել, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Մեսսին խոստացել է անել ամեն ինչ, անգամ անհնարինը,  որպեսզի իր թիմը խաղթի Մունդիալում:

Նշենք, որ լեգենդար ֆուտբոլիստ ունի ֆուտբոլային գրեթե բոլոր մրցանակները: Նա աշխարհում միակ ֆուտբոլիստն է, ով չորս անգամ արժանացել է«Ոսկե գնդակի»:  Նրան չի բավարարում միայն աշխարհի առաջնության հաղթողի մեդալը: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանը Շանթ Հարությունյանի գործով տուժող է ճանաչվել աչքերը մրմռալու պատճառով’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ համաձայնագիր է ստորագրվել’