‘
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մամուլում տարածում գտած 4 դատապարտյալների գործով գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Խխմբի աշխատակիցները տեղեկացնում են, որ 4 դատապարտյալներն էլ հացադուլ են հայտարարել: Նրանցից երկուսը կարել են բերանները, երրորդը մատն է կտրել, իսկ չորրորդ դատապարտյալին տեսնել չի հաջողվել, քանի որ նա գտնվում է իր գործով ընթացող դատական նիստին:
Մատը կտրած դատապարտյալը հայտնել է, որ առավոտից իրեն ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերել, նույնիսկ ցավազրկող չեն ներարկել:
Դատապարտյալները Մարդու իրավունքների պաշտպանին առանձին դիմումներ են ներկայացրել:
ՄԻՊ գրասենյակը հայտնում է, որ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջինն է արձագանքել տեղի ունեցածին:
‘