‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.150 մլն դոլար ‘

577

Հունվարի 21-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.150 մլն դոլար (468.533 մլն.դրամ), 407.42 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա`հունվարի 16-ի համեմատ գործարքների ծավալը աճել է մոտ 2 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը իջել է 0.2 տոկոսային կետով: Բորսայական արտարժութային հարթակում հունվարի 21-ին արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 300 հզր դոլար (122.115 մլն.դրամ), ինչը մոտ 4 անգամ ցածր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.05 դրամ/դոլար:

 

 

Նախորդ հոդվածը‘Թբիլիսին վրդովված է Ռուսաստանի սահմանը Աբխազիայի խորքը տեղափոխելու առիթով’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում պաշտոնանկ են արվել 96 դատավորներ և 470 ոստիկաններ’