‘Միրչա Լուչեսկու. «Շախտյորը» պետք է բոլորից մի մակարդակ բարձր լինի’

924

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մրցաշրջանի նախապատրաստական փուլից առաջ կայացած հավաքում դիմել է թիմի ֆուտբոլիստներին.

«Մենք հաջող տարի անցկացրեցինք. դարձանք Ուկրաինայի չեմպիոն եւ Սուպերգավաթակիր, դուրս եկանք Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ: Բայց ամենակարեւորը ցուցադրած խաղի որակն էր:

Սակայն որպեսզի «Յուվենտուսի» պես թիմերի հետ խաղում հաղթենք, պետք է մի մակարդակ բարձր լինենք մրցակցից:

Ընդհանուր առմամբ, մենք նոր խաղաշրջանում պահելու ենք լավագույնը, ինչ ունեցել ենք եւ շարունակելու ենք աճել եւ առաջ շարժվել:

Դորտմունդի «Բորուսիայի» հետ մրցավեճում շատ բան հենց մեզանից է կախված, թե որքանով մենք պատրաստ կլինենք: Չեմ ցանկանում, որ մենք անկում ունենանք: Մենք Եվրոպայի բոլոր ակումբների հետ պետք է պայքարենք առնվազն հավասար»,- Լուչեսկուի խոսքն է մեջբերում »Շախտյորի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Նոր մանրամասներ «Խաչիկյանի գործից». Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել 53 անձինք’
Հաջորդ հոդվածը‘Հանրապետականները պատրաստվում են խոչընդոտել ԿՀՎ ղեկավարի պաշտոնում Օբամայի թեկնածուի հաստատումը’