Մոնրեալ. Խաչանովն ու Շապովալովը պարտվել են զուգախաղում

231

Ռուսաստանցի Կարեն Խաչանովն ու կանադացի Դենիս Շապովալովը դուրս են մնացել Մոնրեալի ATP Masters 1000 շարքի մրցաշարի զուգախաղի պայքարից:

Մրցաշարի 1/16 եզրափակիչում ռուս-կանադական զույգը 6-7, 6-4, 6-10 հաշվով պարտվել է հնդիկ Ռոհան Բոպանային և հոլանդացի Մատվե Միդելկոպին։ Խաչանովն ու Շապովալովը 8 հնարավորից կատարել են 6 էյս, թույլ տվել 2 կրկնակի սխալ և իրացրել 3 բրեյք-փոինթ:

Զուգախաղի 1/8 եզրափակիչում Բոպանան և Միդելկոպը կխաղան լեհ թենիսիստներ Յան Զելինսկիի և Հուբերտ Հուրկաչի հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին։

Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը Մոնրեալի մրցաշարի մենախաղում: Հայ թենիսիստն օգոստոսի 10-ին 1/16 եզրափակիչում կխաղա խորվաթ Մարին Չիլիչի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Նախորդ հոդվածը«Ինտերի» հարձակվողը կտեղափոխվի «Սասուոլո»
Հաջորդ հոդվածըՍերենա Ուիլյամսը US Open-ից հետո կավարտի կարիերան