‘Մոուրինյո. Հանում եմ գլխարկս Կլոզեի առաջ, բայց Ռոնալդոն ավելի ուժեղ է’

574

«Չելս»-ի գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող, աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույն ռմբարկու դարձած Միրոսլավ Կլոզեին:

«Ես հանում եմ գլխարկս Կլոզեի առաջ: Մեծագույն հարգանքով եմ լցված այն ամենի հանդեպ, ինչի նա հասել է: Սակայն, կարծում եմ, որ Ռոնալդոն նրանից ուժեղ է: Ես այս բրազիլացուն  համարում եմ աշխարհի երկրորդ ուժեղագույն ֆուտբոլիստը Մարդոնայից հետո: Ռոնալդոն վերջին  20 տարիների լավագույն ֆուտբոլիստն է», — Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում  Goal-ը:

Նշենք, որ հենց Ռոնալդոյին էր պատկանում աշխարհի առաջնություններում արդյունավետության ռեկորդը, սակայն Կլոզեի՝ Բրազիլիայի հավաքականը խփած գնդակը հնարավորություն տվեց ֆուտբոլիստին լավագույն ռմբարկուների ցուցակում դառնալու միանձնյա առաջատար:

Նախորդ հոդվածը‘Ռոմարիո. CBF-ի ներկայիս և նրա ապագա նախագահներին պետք է բանտ նստեցնել’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Արթուր Բաղդասարյանն ո՞վ է’