‘Լեւոն Բարսեղյան. Արթուր Բաղդասարյանն ո՞վ է’

2945

NewsBook-ի զրուցակիցն է Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը.

— Ի՞նչ եք կարծում, ՕԵԿ-ի հանրահավաքը կկայանա՞:

— Իսկ ՕԵԿ-ն ի՞նչ է:

— Արթուր Բաղդասարյանն է:

— Իսկ Արթուր Բաղդասարյանն ո՞վ է: Ասեք՝ ասեմ՝ կկայանա՞, թե՞ ոչ:

— Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի կոալիցիայից նոր է մազապուրծ եղել և հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել գալիք նախագահական ընտրություններում:

— Ասե՞լ է նման բան:

— Այո, արդեն հայտարարել է:

— Գիտե՞ք, երևի նա ծաղրում է մեր բանականությանը: Չգիտեմ, թե ով է նրան ներշնչել, որ նա իրավունք ունի ծաղրել մեր բանականությանը: Երևի, հարկավոր է, որ Արթուր Բաղդասարյանը նորից առաջադրվի, որովհետև եթե նախագահական ընտրություններում առաջադրվելու առաջին փորձը ողբերգության ժանրում էր, ապա երկրորդ անգամ դա տեղի կունենա որպես ֆարս: Թող առաջադրվի ու տեսնի, թե քանի ձայն է հավաքելու: Մարդն օգտվելու է իր սահմանադրական իրավունքից:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ հանրահավաքի օրը սուլոցներ հնչեն և ձվեր ու լոլիկներ նետվեն հարթակում կանգնածների ուղղությամբ:

— Բացառված չէ, որ Սերժ Սարգսյանն այդպիսի աջակցություն ցույց տա Արթուր Բաղդասարյանին՝ փորձելով բարձրացնել վերջինիս վարկանիշը: Չի բացառվում, որ նման բան կանի, բայց, այնուամենայնիվ, հավանականությունը ցածր եմ գնահատում:

Շարունակությունն`այստեղ

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Հանում եմ գլխարկս Կլոզեի առաջ, բայց Ռոնալդոն ավելի ուժեղ է’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր փլուզում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին’