‘Մոուրինյո. Ռոնալդուն որոշ ժամանակ կորցրել է տեսողությունը’

703

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Լեւանտեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) պատմել է, որ թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն՝ առաջին խաղակեսի սկզբում արմունկի հարված ստանալով աչքին, որոշ ժամանակ կորցրել է տեսողությունը:

«Բախումից հետո Ռոնալդուի մոտ գլխապտույտ է եղել, իսկ առաջին խաղակեսի վերջում նա իրեն վատ է զգացել: Ընդմիջմանը Կրիշտիանուն սկսեց վատ տեսնել եւ չկարողացավ շարունակել հանդիպումը: Այսօր նա մադրիդյան հիվանդանոցներից մեկում բուժհետազոտություն կանցնի»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Գեներալ Կամո Վարդանյանը կփոխարինի Լեւոն Մնացականյանին’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի ավագանին աուդիտ հրավիրելու հարցն այսօր չի քննարկել’