‘Գեներալ Կամո Վարդանյանը կփոխարինի Լեւոն Մնացականյանին’

1113

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր հրամանագիր է ստորագրել, որով գեներալ-մայոր Կամո Վարդանյանին նշանակել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ: Այս մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: 

Վարդանյանն այսպիսով փոխարինեց Լեւոն Մնացականյանին, ով օրեր առաջ նշանակվել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ: Մեկ այլ հրամանագրի համաձայն` գնդապետ Միքայել Արզումանյանը նշանակվել է ԼՂՀ ՊԲ N զորամասի հրամանատար՝ ազատվելով ԼՂՀ ՊԲ N զորամասի հրամանատարի պաշտոնից։

Նախորդ հոդվածը‘Ջուլիետին սիրային նամակներ ուղարկողը կտունգանվի 500 եվրոյով ‘
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Ռոնալդուն որոշ ժամանակ կորցրել է տեսողությունը’