‘Մոսկվայի բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ կտեղադրվեն մինչև օգոստոսի 20-ը’

721

Մինչև օգոստոսի 20-ը Մոսկվայի բոլոր ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ՝  սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունները վերահսկելու նպատակով: Մոսկվացիները կարող են սեպտեմբերի 8-ին հետևել ոչ միայն քվեարկությանը, այլև ձայների հաշվարկին և տվյալների ամփոփմանը տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Տեղեկատվական համակարգն էլ ոչ միայն համացանցով ուղիղ հեռարձակում կապահովի, այլև կհավաքի և կպահպանի ստացված տվյալները:

Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու ցանկություն էր հայտնել 40 մարդ, սակայն ընտրական հանձնաժողովը գրանցել է վեց հոգու: Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը ինքնառաջադրված թեկնածու է, մյուս հինգ թեկնածուներին առաջադրել են քաղաքական կուսակցությունները. երեքը խորհրդարանական կուսակցությունների անդամներ են (Միխայիլ Դեգտյարյով՝ ՌԼԴԿ, Իվան Մելնիկով՝ ՌԴԿԿ, Նիկոլայ Լևիչև՝ «Արդար Ռուսաստան»), ինչպես նաև՝ Ալեքսեյ Նավալնին՝   ՌՀԿ- ՊԱՌՆԱՍ-ից, և Սերգեյ Միտրոխինը՝ «Յաբլոկո»-ից , փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետի այցը Գազա հետաձգվել է’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Քերին այցելել է Պակիստան’