‘Մոսկվայի քաղաքապետարանը համաձայնեցրել է հակաֆաշիստների երթը՝ երեք ուղղություններով’

881

Մոսկվայի քաղաքապետարանը վերջնականապես համաձայնեցրել է հունվարի 19-ին նախատեսված՝  սպանված փաստաբան Ստանիսլավ Մարկելովի և լրագրող Անաստասիա Բաբուրովայի հիշատակին նվիրված հակաֆաշիստների ցույցի երթուղին, հաղորդել է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով երթի կազմակերպիչներից մեկին՝ իրավապաշտպան Լև Պոնոմարյովին: Ինչպես վերջինս տեղեկացրել է, երթը կընթանա Տվերսկոյ, Նիկտսկի և Գոգոլևսկի բուլվարներով: Ըստ պայմանավորվածության ակցիայի մասնակիցները մի բուլվարից մյուսը կարող են անցնել հետիոտնի անցումներով: Միջոցառմանը կարող  է մասնակցել մինչև հազար հոգի:

Մարկելովի և Բաբուրովայի հիշատակին  հակաֆաշիստներն առաջին անգամ չէ, որ երթ են անցկացնում: 2013 թ. հունվարի 19-ին ակցիային մասնակցել է 700 մարդ:

Փաստաբան Ստանիսլավ Մարկելովը և լրագրող Անաստասիա Բաբուրովան կրակոցով սպանվել են 2009 թ. հունվարի 19-ին: Ինչպես պարզել է դատարանը, սպանությունը կատարել է ազգայնական Նիկիտա Տիխոնովը, ոը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ նրա հանցակիցը՝ Եվգենյա Խասիսը՝ 18 տարվա ազատազրկման, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Չեչնիա. Ընդհատակի առաջնորդը «ութերորդ անգամ» մահացած է’
Հաջորդ հոդվածը‘Էլբակյանը ռեկտորի ընտրություններին չի մասնակցելու, բայց որ առաջարկեն՝ կմտածի. «ՀԺ»’