‘Մոսկվայում ոստիկանությունը երկու հայաստանցի «օրենքով գողի» է բերման ենթարկել ‘

1813

Մոսկվայում ոստիկանությունը գողական «սխոդկա» է կանխել՝ բերման ենթարկելով հինգ «քրեական հեղինակությունների», տեղեկացնում է Interfax-ը:

Մոսկվային ռեստորաններից մեկում անցկացված հատուկ գործողության արդյունքում ոստիկանները բերման են ենթարկել ծագումով հայաստանցիներ Արտեմ Լիպեցկի մականունով Արտեմ Առաքելյանին եւ Սուրենչիկ մականունով Սուրեն Ավետիսյանին:

Նրանք երկուսն էլ «օրենքով գողի» կարգավիճակ ունեն, եւ Ռուսաստանի տարածքում թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող հանցավոր խմբի անդամներ են:

Բերման ենթարկելուց հետո իրավապահներն Առաքելյանի մոտից առգրավել են կեղծ անձնագիր եւ 16 գրամ հաշիշ: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ավետիսյանը արտաքսվել է Հայաստան: Մնացած բանտարկյալների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Նախորդ հոդվածը‘«Սենդիի» հետեւանքով 60 միլիոն մարդ կարող է տուժել’
Հաջորդ հոդվածը‘Բուլղարիայում ցուցարարները պահանջում են պատժել մոլեռանդ իսլամիստներին’