‘Մոտ ապագայում Իրանն ավարտին կհասցնի միջուկային զենքի նախապատրաստումը. Իսրայելի վարչապետ’

716

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն համոզված է, որ շատ շուտով Իրանում ավարտին կհասցվի միջուկային զենքի ստեղծումը,- գրում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:

 «Իրանը բավականին արագ է առաջադիմում միջուկային զենքի պատրաստման համար անհրաժեշտ ուրանի հարստացման ասպարեզում: Մոտավորապես վես ամիս հետո նրանք կատարած կլինեն անհրաժեշտ աշխատանքի 90 տոկոսը: Անհապաղ պետք է «կարմիր գիծ» գծել, որը հատելու դեպքում Իրանն անդառնալի հետևանքներ կկրի »,- ասել է վարչապետը ԱՄՆ լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ընձառյուծները բնապահպանների ուշադրության կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Այվազյանի գործը չի կարող տեղափոխվել ՀՀ դատարան. Արթուր Սաքունց’