‘Մուրացկանությունը հանցագործություն չէ. Մամուլ’

959

Երեկ «Հրապարակի» աշխատակիցն ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանության հատուկ ջոկատայինները Երևանի կենտրոնից վռնդում մի մուրացիկ տղայի: Նրանք մուրացկանին ասել են` քեզ այլևս Երևանի կենտրոնում չտեսնենք: Պարզ է, որ հատկապես ընտրությունների շեմին Երևանի կենտրոնում նման տեսարանն ակնահաճո չէ և վնասում է գործող նախագահի իմիջին, բայց մուրացկանությունը հանցագործություն չէ, և արժեր, որ ոստիկանության միջամտության փոխարեն սոցիալական ծառայությունները միջամտեին:

Նախորդ հոդվածը‘Գազի գինը շատ ավելի թանկ է լինելու, քան հիմա պաշտոնապես հայտարարվում է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Բենզինի յուրացման և թրաֆիքինգի մեջ մեղադրվողն ազատության մեջ է. Մամուլ’