‘Յուլյա Տիմոշենկոյի գործով նոր վկաների ցուցմունքներ կան’

732

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանության գործով մի շարք վկաների ցուցմունքներ կան, հայտարարել է գլխավոր դատախազության՝ հատկապես կարևոր գործերով քննության վարչության ղեկավար Անդրեյ Կուրիսը, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ ուրբաթ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտարարել էր, որ Յուլյա Տիմոշենկոն 1996 թ. պատվիրել Շչերբանի սպանությունը: Մեղքն ապացուցվելու դեպքում Տիմոշենկոյին ցմահ ազատազրկում է սպառնում: Ինքը Տիմոշենկոն պնդում է, որ սա քաղաքական հետապնդում է, սակայն ուկրաինական իշխանությունները հերքում են այդ վարկածը:

«Վկաների ցուցմունքներ կան, կենդանի վկաների»,- ասել է Կուրիսը Шустер Live հեռուստահաղորդման ուղիղ եթերում և հավելել, որ հանցագործության դրդապատճառը  «բիզնես-կայսրությունների» հակամարտությունն է եղել: Կուրիսն ընդգծել է, որ գործի բոլոր ապացույցները հասանելի են լինելու հանրությանը, դատարանին և առաջին հերթին՝ Տիմոշենկոյի պաշտպանական կողմին:

Նախորդ հոդվածը‘Փաստը մնում է փաստ. Սուրբ Սարգիսն օգնում է երիտասարդներին’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի բանակը գրոհ է սկսել Հոմս քաղաքում’