‘Յունկեր. Թրամփի ընտրությունը սպառնալիքի տակ է դնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի փոխհարաբերությունները’

1557

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն անսպասելիորեն բավական կոշտ հայտարարություններ է արել Դոնալդ Թրամփի հասցեին՝ նշելով, որ նրա ընտրությունը սպառնալիքի տակ է դնում ԱՄՆ-ի և Եվրամիության փոխհարաբերությունները:

«Թրամփի ընտրությունը սպառնալիք է ներկայացնում միջմայրցամաքային փոխհարաբերություններին՝ նրանց հիմքերին և կառուցվածքին»,- հայտարարել է Յունկերը՝ ուրբաթ օրը ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք պետք է ընտրված նախագահին սովորեցնենք, թե ինչ է Եվրոպան, և ինչպես է այն աշխատում»,- քաղաքական գործչի խոսքն է մեջբերում Reuters գործակալությունը:

Ի դեպ, եվրոպացի մյուս ղեկավարներն այժմ ավելի դիվանագիտորեն են արտահայտվում Թրամփի մասին՝ հայտարարելով, որ անհամբեր սպասում են աշխատելու ԱՄՆ նոր նախագահի հետ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ցուկերբերգի «մահվան մասին լուրերը չափազանցված են»’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին հայտարարել է նոր քաղաքական կուսակցություն հիմնելու մասին’