‘Սաակաշվիլին հայտարարել է նոր քաղաքական կուսակցություն հիմնելու մասին’

1915

Միխեիլ Սաակաշվիլին, որ մի քանի օր առաջ հրաժարական տվեց Ուկրաինայի Օդեսայի մարզի ղեկավարի պաշտոնից, հայտարարել է, որ նոր քաղաքական կուսակցություն է ստեղծում:

Նրա խոսքով՝ նոր շարժման հիմնական նպատակը Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որից հետո իր կողմնակիցները կզբաղվեն Ուկրաինայում բարեփոխումների անցկացմամբ:

Քաղաքական գործիչը նաև խոստացել է, որ նոր քաղաքական ուժը դաշինք չի կազմի այլ կուսակցությունների հետ: Նա նաև հայտարարել է, որ չի համագործակցի երկրի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հետ, որն արդեն «շանս ունեցել է» իրեն օգտագործելու «ճիշտ նպատակներով»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Յունկեր. Թրամփի ընտրությունը սպառնալիքի տակ է դնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի փոխհարաբերությունները’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայում վերսկսվել են բանակցություններն իշխանությունների և ընդդիմության միջև’