‘«Յուվենտուս»-«Միլան». Խաղից առաջ’

941

Փետրվարի 7, շաբաթ, ժամը՝ 23:45, Թուրին, «Յուվենտուս» մարզադաշտ

Մրցավար՝ Անտոնիո Դոմատո 

Դեռևս մրցաշրջանի երրորդ խաղափուլում այս թիմերի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Յուվենտուսին» վերապահումով էին ֆավորիտ համարում: Շատերն այդ ժամանակ չէին հավատում, որ Մասիմիլիանո Ալեգրին կարող է արժանապատվորեն շարունակել Անտոնիո Կոնտեի գործը, իսկ «Միլանը» մեկնարկում իրար հետևից երկու հաղթանակ էր տարել («Լացիո», «Պարմա»): Սակայն ընդհանուր արդյունքն ամեն ինչ իր տեղը դրեց. «Յուվենտուսը» հաղթեց «Սան Սիրոյում»՝ հասկացնելով, որ ուժերի դաավորվածությունն այնքան էլ չի փոխվել:

Առաջնության առաջին շրջանն արդեն հետևում է: «Ծեր Սինյորան» վստահորեն զբաղեցնում առաջին տեղը, իսկ ռոսիոներներն փորձում են իրենց տեղը պահպանել առաջին տասնյակում՝ նպատակ ունենալով հանդես գալ Եվրոգավաթում: Անցած շաբաթ Ֆիլիպո Ինձագիի սաներն առաջին անգամ 2015-ի ընթացքում 3 միավոր ձեռք բերեցին՝ հաղթելով վերջին տեղում գտնվող «Պարմային»: Սա, իհարկե, Թուրինում հաղթանակի հասնելու շատ թույլ փաստարկ է, թեև դարպապահ Դիեգո Լոպեսը շատ ինքնավստահ տոնով հայտարարել է, որ իրենք գնում են հաղթելու:

Վերջին անգամ «Յուվենտուսի»դաշտում «կարմրասևերը» հաղթել են 2011թվականի մարտին: Դրանից հետ միայն մեկ անգամ են «Յուվենտուսից» ուժեղ գտնվել: Արդյո՞ք հարկ կա ասելու, որ ներկայիս «Միլանից», որը տանն անգամ չի կարողանում հաղթել «Սասուոլոյին» և «Ատլանտային», կարելի է ինչ-որ նոր բացահայտումներ սպասել: Եվ նույնիսկ մեծ քանակությամբ նորեկների ներկայությունը այնքան էլ չի ոգեշնչում. հնարավոր է նրանք կարողանան ուժեղացնել թիմի խաղը, սակայն դա բացառապես ապագայի հարց է: Ասում են, որ «Յուվենտուսի» դեմ խաղում Ինձագին պատրաստ է պայքարի մեջ մտցնել Լուկա Անտոնելիին և Գաբրիել Պալետային: Այստեղ չէր խանգարի նաև Մաթիա Դեստրոն, ով, սակայն, որակազրկման պատճառով չի կարողանա խաղալ: Կրկին ողջ հույսը Ժերեմի Մենեզի վրա է, ով ինչպես հայտնի է, կարող է  և շատ հոյկապ հանդիպում անցկացնել, և լրիվ մնալ աննկատ:

Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», ապա Իտալիայի չեմպիոնը շատ հանգիստ է և պատրաստվում է Չեմպիոնների լիգայի հանդիպումներին. 7միավորով առաջ անցնելով «Ռոմայից» , թիմը այնքան է շատ չի անհագստանում առաջնությունում իր դիրքի համար: Լեգենդար Ալեսանդրո դել Պիեռոն բացարձակապես ճիշտ է, երբ ասում է, որ «Յուվենտուսի» և «Միլանի» միջև հիմա շատ խոր անդունդ է: Ամեն դեպքում, այստեղ ինտրիգն արդեն անցյալում է:

Նախորդ հոդվածը‘Առեւանգված Արտակ Խաչատրյանին գտնելու պահանջով նրա ընկերները հավաքվում են Կառավարության դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Նիգերի բանակը ոչնչացրել է «Բոկո Հարամի» հարյուրավոր գրոհայինների’