‘Յուրա Մովսիսյան. Հուսով եմ, որ երկրպագուներն ինձ կհասկանան’

674

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Սպարտակ»:

«Կրասնոդարը» ընդմիշտ կմնա իմ սրտում: Ես այս թիմ եմ եկել, երբ նա իր նորամուտը պետք է նշեր Ռուսաստանի առաջնությունում, եւ կարծում եմ, որ մենք մեր խաղով կարողացանք նվաճել երկրպագուների համակրանքը եւ ստիպեցինք մեր հետ հաշվի նստել:

«Ինչ վերաբերվում «Սպարտակ» տեղափոխվելուն, ապա ես երբեք չեմ թաքցրել, որ երազում եմ խաղալ թոփ-ակումբում: «Սպարտակը» Ռուսաստանի ամենատիտղոսակիր ակումբն է, որը երկրպագուներին հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս: Հուսով եմ, որ «Սպարտակ» տեղափոխվելը իմ ֆուտբոլային կարիերայում քայլ առաջ կլինի:

Չեմ թաքցնում, ամեն անգամ խաղադաշտ դուրս գալով «Կրասնոդարի» դեմ, հակասական ապրումներ կունենամ, սակայն յուրաքանչյուր ֆուտբոլիստ ձգտում է օգտակար լինել իր թիմին, հաղթանակ բերել, եւ ես բացառություն չեմ: Հուսով եմ, որ «Կրասնոդարի» երկրպագուներն ինձ կհասկանան»,- Մովսիսյանի խոսքն է մեջբերում «Կրասնոդարի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Red Bull Խզբզարտ մրցույթի ցուցահանդեսը Երեւանում (Լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘«Գրողուցավ»-ից. Արփի Ոսկանյան. Ֆանտազիա՝ էն թեմայով’