Յուրգեն Կլոպը՝ Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ

58

Անգլիայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած «Լիվերպուլի» 54-ամյա գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչ, հաղորդում է լիգայի պաշտոնական կայքը։

Յուրգեն Կլոպը կարիերայում երկրորդ անգամ է արժանանում այս մրցանակին։ Առաջին անգամ նա լավագույնն էր ճանաչվել 2020 թվականին։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» Անգլիայի առաջնությունում երկրորդ տեղը գրավեց 92 միավորով։ Չեմպիոնի կոչումը պաշտպանեց կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթե Սիթին», որը վաստակեց 93 միավոր։

Նախորդ հոդվածըՊրեմիեր լիգան հավանություն տվեց «Չելսիի» վաճառքին
Հաջորդ հոդվածըԹուրքիան կքննարկի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը