‘Նաիրա Զոհրաբյան. Որևէ բացատրություն չի կարող արդարացնել հայ-իրանական սահմանին հայկական դրոշի բացակայությունը ‘

1116

Ինչպես հայտնի է՝ Մեղրիի անցակետում, հայ-իրանական սահմանը գծող Արաքս գետի վրայով ձգված կամրջի մի կողմում հայկական սահմանն է, մյուսում՝ իրանականը, սակայն iLur.am-ի թղթակցի վկայությամբ՝ Հայաստանի դրոշի փոխարեն ծածանվում է Ռուսաստանի դրոշը: Այնինչ Հայաստանի դրոշը Ռուսաստանի և Իրանի դրոշներից շատ ավելի ցածր բարձրությամբ նկատելի է միայն գրեթե 500 մետր հեռավորությամբ գտնվող անցագրային կետի շինության տանիքին:

«Անձամբ տեղյակ չեմ, որ կա նման փաստ: Եթե անգամ ռուս սահմանապահներն են հսկում հայ-իրանական սահմանը, ապա, միևնույն է՝ պիտի լինի Հայաստանի դրոշը, միգուցե ինչ-որ խնդրի չեմ տիրապետում, բայց, այնուամենայնիվ, բացատրություն չի կարող լինել, թե ինչու չպիտի այդտեղ լինի հայկական դրոշը»,- iLur.am-ի հետ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսի հավաքականը Իսպանիայի հետ խաղին «տակը լցրած էր» մտել խաղադաշտ’
Հաջորդ հոդվածը‘Բիձինա Իվանիշվիլին վերջապես Վրաստանի քաղաքացիություն է ստացել’