‘Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում. համանախագահները նոյեմբերին կգան տարածաշրջան ‘

768

Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև, հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից: Համանախագահներն ընդգծել են կողմերի միջև լարվածության նվազեցման կարևորությունը: Իբրև աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրել են իրենց գաղափարները` խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով: Նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Նախարարները և համանախագահները պայմանավորվեցին այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Ռուս օլիգարխ Միխայիլ Պրոխորովն այսուհետ միայն քաղաքականությամբ կզբաղվի’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» հաղթում է, Մեսին` նոր ռեկորդներ սահմանում’