‘Նախարար. Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կլինի ամենացածրն ԱՊՀ-ում’

941

Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ երբ բանակցություններն ավարտվեն, այդ ժամանակ էլ կհայտարարվի վերջնականորեն սահմանված գինը: «Կունենանք ԱՊՀ-ում լավագույն գինը, բոլորից ցածրը մերը կլինի»,- վստահեցրեց նախարարը:

Հայաստան առաքվող ռուսական գազի գինը 1000 խմ-ի համար կազմում է 180 դոլար: Գազի գնի փոփոխման շուրջ բանակցություններ են ընթանում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ: Հիշեցնենք, որ ամենացածր գինը ԱՊՀ-ում ռուսական գազի դիմաց վճարում է Բելառուսը: 2012 թ. այն կազմել է 165,6 հազար՝ խորանարդ մետրի դիմաց:

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Բենիտես. Չեմ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ի «առաջամարտիկները»’