‘Ռաֆայել Բենիտես. Չեմ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ’

759

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Ռեդինգի» հետ հանդիպումից (2:2) հետո իր տարակուսանքն է հայտնել, թե ինչպես իր թիմը բաց թողեց հաղթանակը: Նշենք, որ «Չելսին» հաղթում էր 2:0 հաշվով, սակայն առաջնության ետնապահներից մեկը հանդիպման վերջին 5 րոպեներին 2 գոլ խփեց եւ խուսափեց պարտությունից:

«Ինձ դժվար է բացատրել նման արդյունքը: 85 րոպե վերահսկում էինք խաղը, իսկ հետո հանկարծ սկսեցինք սխալներ թույլ տալ այնպիսի իրավիճակներում, որոնք ողջ խաղի ընթացքում հանգիստ հաղթահարում էինք: Նույնիսկ առաջին բաց թողած գոլից հետո մենք շարունակում էինք վերահսկել խաղի ընթացքը: Մենք արել ենք ամեն հնարավորը: Մատային ստիպված փոխարինեցի, որովհետեւ նա կաղում էր: Դեմբա Բային խաղադաշտ մտցրեցի, որպեսզի ավելի շատ գնդակ պահենք եւ Տորեսին հանգիստ տանք»,- Բենիտեսի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Ես կասկածում եմ, թե Երևանում շատ են 130 հազար դրամ վարձատրությամբ աշխատատեղերը’
Հաջորդ հոդվածը‘Նախարար. Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կլինի ամենացածրն ԱՊՀ-ում’