‘Նախնական տվյալներով՝ թուրք-սիրիական սահմանին երկու հայ պատանի է առեւանգվել’

233

Թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանի է առևանգվել: Նրանց հետ եղած կանայք ազատ են արձակվել և հատել Թուրքիայի սահմանը: Ըստ PanARMENIAN.Net-ի՝ այս մասին հայտարարել է Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը` նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում:
ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում չի հաստատել այս տեղեկությունը:
Նոր տեղեկություն չկա նաև ուրբաթ օրն առևանգված հայ տղամարդկանց մասին: Նրանք ևս առևանգվել էին թուրք-սիրիական սահմանին, նրանց հետ եղած կանայք ևս ազատ էին արձակվել և հատել Թուրքիայի սահմանը:

Նախորդ հոդվածը‘«Մեկ ուղեւորափոխադրման արժեքը աշնանը կկազմի 45 դրամ՝ ներառյալ «գծատիրոջ» շահույթը»’
Հաջորդ հոդվածը‘Սիրիա-Թուրքիա սահմանին սիրիահայ պատանիներ են առևանգվել’