‘Նշանակվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ’

2782

Ինչպես հաղորդում են nrnak.com-ը և Shamshyan.com-ը, բայց չի հաղորդում ոստիկանության պաշտոնական կայքը, այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի պետ Արտակ Պողոսյանն ազատվել էր իր զբաղեցրած պաշտոնից,  և մեկ այլ հրամանով Արտակ Պողոսյանը նշանակվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի լիազորությունները ժամանակավորապես դրվել է Մաշտոցի բաժնի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի վրա:

Հիշեցնենք, որ Կենտրոնականի նախկին ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը ՀՀ ոստիկանապետի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ:

Նախորդ հոդվածը‘Արգիշտի Կիվիրյանը ոստիկանությունից ազատ է արձակվել’
Հաջորդ հոդվածը‘Վթարային շենքի բնակիչները Տիգրան Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում’