‘Նոբելյան մրցանակի 27 դափնեկիրներ՝ ընդդեմ «գեյերի դեմ օրենքի»’

958

Գիտության տարբեր բնագավառներ ներկայացնող Նոբելյան 27 մրցանակակիրներ ստորագրել են դափնեկիր-քիմիկոս Հարի Կրոտոյի և դերասան Իեն Մաքքելենի դիմումի տակ՝ պահանջելով չեղյալ հայտարարել «համասեռականության քարոզն արգելող» ռուսաստանյան օրենքը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասեագրված բաց նամակում գիտնականները նշում են ռուսաստանյան ԼԳԲՏ հանրության նկատմամբ ագրեսիայի աճը: «Բողոքը միշտ էլ հեշտ գործ չէ, սակայն մենք հուսով ենք, որ օրենքի նկատմամբ անհամաձայնություն հայտնելով՝ կարելի է ռուսաստանյան պետությանը հասկացնել, որ ժամանակն է ընդունել XXI դարի մարդասիրական և  քաղաքական սկզբունքները, հանուն որոնց ջանքեր է գործադրել Միխայիլ Գորբաչովը»,- ասվում է նամակում:

Դեկտեմբերին բրիտանական ԱԳՆ-ն բացահայտորեն համոզեց 74-ամյա Մաքքելենին («Մատանիների տիրակալը») չմեկնել Ռուսաստան՝ հենց այդ օրենքի պատճառով, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի են մի շարք ավտոճանապարհներ ‘
Հաջորդ հոդվածը‘ՄՄ-ին անդամակցելու կոնտեքստում՝ Վրաստանի դեսպանը հանդիպել է էկոնոմիկայի նախարարին ‘