Դարպասապահ Մանուել Նոյերը Կոստա Ռիկայի ընտրանու հետ ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում Գերմանիայի հավաքականի մեկնարկային կազմում է։
36-ամյա Նոյերի համար այսօրվա հանդիպումը 19-րդն էր Աշխարհի առաջնություններում, ինչը ռեկորդ է դարպասապահների շրջանում։
Այս ցուցանիշով Նոյերը առաջ կանցնի իր հայրենակից Զեպ Մայերից և բրազիլացի Կլաուդիո Տաֆարելից:
Կոստա Ռիկայի և Գերմանիայի հավաքականների հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: