Զելենսկին հրապարակել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու դեմ ուղղված միջոցառումները

350

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու դեմ միջոցառումների վերաբերյալ։

Այդ միջոցառումների թվում են՝ խորհրդարան ներկայացնել օրինագիծ «ՌԴ կրոնական կազմակերպությունների հետ առնչություններ ունեցող ազդեցության կենտրոնների» արգելքի մասին և ակտիվացնել ուկրաինական եկեղեցում ռուսաստանյան հատուկ ծառայությունների դեմ պայքարը։

Բացի այդ, պատժամիջոցներ կսահմանվեն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնց անունները, Զելենսկու ասելով, կհրապարակվեն շուտով։

Զելենսկու կարծիքով՝ այդ որոշումները կերաշխավորեն «Ուկրաինայի հոգևոր անկախությունը»։

Վերջերս Ուկրաինայի իրավապահ մարմինները  խուզարկությունների շարք են անցկացրել ՈՒՈՒԵ տաճարներում։ Ուկրաինայի անվտագության ծառայությունը հայտարարել է, որ հայտնաբերվել են «ռուսաստանամետ գրականություն և միլիոնների հասնող կանխիկ գումար», ինչպես նաև «Ուկրաինայի գոյությունը հերքող նյութեր»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆոյերը՝ Աշխարհի առաջնությունների ռեկորդակիր
Հաջորդ հոդվածըՍաակաշվիլիի փաստաբանները դատարանից պահանջում են ազատ արձակել նախկին նախագահին