‘Նորածնի սպանության մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերել են Դավիթաշենում’

725

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին, ժամը 17.00-ին, Երևան քաղաքի Դավթաշենի 4-րդ թաղամասի 4 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Վարդուշ Ա.-ն։ 

Ոստիկանության կայքի տեղեկացմամբ՝ վերջինս հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի՝ մոր կողմից նորածին երեխայի սպանության մեղադրանքով:

Նախորդ հոդվածը‘Այսօր տեսողության և հոգեկան առողջության համաշխարհային օրերն են ‘
Հաջորդ հոդվածը‘Ըստ հավաքվածների՝ խոշոր ավտովթարի մեղավորը «Լֆիկ Սամոյի» քրոջ 19-ամյա տղան է’