Շատ եմ ցավում, որ այն ժամանակ ճիշտ չհասկացանք իրականությունը. Գագիկ Հովհաննիսյան

803

Գագիկ հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրում է.

«Ես Լևոնի դեմ շատ եմ հանդես եկել, նրա դեմ ելույթ եմ ունեցել Ազատության հրապարակում, բոլոր ցուցարարների հետ միասին գոռացել եմ՝ Լևոն վոն։

Այն ժամանակ` ինչպես բոլոր ընդիմադիրները, այնպես էլ ես, չափազանց զգացմունքային էի և առանց հիմնավորման հավատում էի, որ Արցախը միավորվելու է Հայաստանին։ Ես այդպես էի ուզում, դրա համար էլ քաղաքականապես կույր էի, դրա համար էլ չէի ուզում հաշտվել իրականության հետ։

Այսօր կարդացի Լևոնի 25 տարի առաջ Արցախի հարցի կարգավորման մասին ելույթը և կարող եմ ասել` քաղաքական իմաստուն գործիչի ճշմարիտ մտքեր են, որոնք սկսեցին իրականություն դառնալ 2016 թվականի քառօրյա պատերազմի օրվանից սկսած։

Շատ եմ ցավում, որ այն ժամանակ ճիշտ չհասկացանք իրականությունը և գոռացինք՝ Լևոն, վոն։

Քաղաքական տգիտությունը հայ ժողովրդին հնարավորություն չընձեռեց ճիշտը սխալից, առաջնայինը երկրորդականից տարբերել, և հայտնվեցինք ծանր վիճակում։

Ցավոք սրտի, մարտնչող քաղաքական տգիտությունը շարունակում է իր կռիվը նաև մեր օրերում»։

Նախորդ հոդվածըՀաջորդներին նա ժառանգել է ազատ, Ադրբեջանի կողմից դե ֆակտո ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Վահրամ Աթանեսյան
Հաջորդ հոդվածըՌոբերտո Մարտինեսը գլխավորեց Պորտուգալիայի հավաքականը