‘
Երեւանում հանրային տրանսպորտի ուղեվարձերի դեմ բողոքող մի քանի քաղաքացիների այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել: Ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ Վահագն Մինասյանին եւ Տարոն Հարությունյանին առանց հիմնավորման տարել են ոստիկանություն: Հայտնի է, որ նրանց տարել են ոստիկանության Կենտրոնի՝ «Հանրապետական» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող բաժանմունք:
«Ժողովուրդ ջան, պիտի խմբերով իջնենք քաղաք, ամեն մի ձերբակալվածին երկու նորը պիտի փոխարինեն», — «Ֆեյսբուքում» կոչ է անում Ռուզան Գրիգորյանը։
‘