‘Որոշ ճանապարհներ մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են’

614

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 09:00-ի դրությամբ, Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում և Արարատի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Ստեփանավանի, Վանաձորի, Դիլիջանի, Կոտայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց: 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր — Նավուր ճանապարհից:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Նախորդ հոդվածը‘Դեռ մեկ շաբաթ արև չի լինի. Եղանակ’
Հաջորդ հոդվածը’21-ամյա վարորդը զոհվել է’