‘Դեռ մեկ շաբաթ արև չի լինի. Եղանակ’

1288

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: 
Քամին հարավ-արևմտյան 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կբարձրանա` 1-2 աստիճանով:

Ինչպես հայտնել է «Հայպետհիդրոմետ» ծառայության աշխատակից Զարուհի Պետրոսյանը, մառախուղը առաջիկա օրերին չի նահանջելու, քանի որ օդի հարաբերական խոնավությունը 95 տոկոս է:

Երևանում՝ դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:
Երևանի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

·  Օդի առավելագույն ջերմաստիճան     14.90C (1962թ)
·  Օդի նվազագույն ջերմաստիճան        -14.80C (2004թ)
·  Օդի միջին օրական ջերմաստիճան     -0.20C


Նախորդ հոդվածը‘Ֆինանսական բուրգի գործով դատավարությունը՝ այսօր’
Հաջորդ հոդվածը‘Որոշ ճանապարհներ մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են’