‘ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Շախտյորի» հարձակվողի դեմ’

707

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն գործ է հարուցել Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրիանոյի դեմ, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը մեղադրվում է ՈւԵՖԱ-ի վարքի կանոնների, մասնավորապես ֆեյր-փլեյի սկզբունքները խախտելու մեջ: Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում «Նորդշելանդի» հետ խաղի (5:2) 26-րդ րոպեին գնդակը մրցակցին հանձնելու փոխարեն Ադրիանոն ընդունեց գնդակը, դուրս եկավ դարպասապահի դեմ եւ գրավեց դատարկ դարպասը:

Միջադեպը կքննարկվի նոյեմբերի 27-ին:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն դեմ չէ Թուրքիայում «Պետրիոտ» տեղակայելու ծրագրին ‘
Հաջորդ հոդվածը‘Աղմկահարույց տեսանյութի հերոս-ոստիկանները ազատվել են զբաղեցրած պաշտոններից’