‘Ուզբեկստանը չէր ճանաչել Ղարաբաղը, դա արել էին հայաստանցի ցանցահենները’

833

Ցանցահենները կոտրել են Ադրբեջանում Ուզբեկստանի դեսպանատան կայքը: Փետրվարի 1-ին կայքում տեղադրվել է հայտարարություն այն մասին, թե Տաշքենդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին հաղորդում է APA-ն: Ներկա պահին կայքի աշխատակազմը փորձում է պարզել, թե հատկապես որտեղից է կատարվել հակերային գրոհը: Մինչդեռ գործակալության հաղորդակցության մեջ նշվում է, որ դիվանագիտական առաքելության կայքը կոտրել են հայաստանցի ցանցահենները:

Ուզբեկական դեսպանատանը շտապել են հայտարարել, որ հանրապետության ղեկավարությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և իրենց դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում փոփոխության չի ենթարկվել, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշում 3-րդն է. Առաջատարը Մագնուս Կարլսենն է’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արտահայտել է իր խոր մտահոգությունը Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի առիթով’