‘
«Ությակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, ԳԴՀ և Ճապոնիա) ավելի քան 160 միլիոն դոլար կհատկացնեն Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների տնտեսությունները վերականգնելու և ժողովրդական բարեփոխումներ իրականացնելու համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Կորիկի Ձյոձիման՝ «ությակի» երկրների ֆինանսների նախարարների հանդիպումից հետո: Ըստ նրա՝ երեք տարվա ընթացքում Ճապոնիան 12 միլիոն դոլար կհատկացնի՝ աջակցելու համար այն երկրներին, որտեղ իշխանությունների և ընդդիմադիրների միջև զանգավածային բախումներ և արյունահեղություններ են տեղի ունեցել: ԱՄՆ-ն, իր հերթին, կհատկացնի 50 միլիոն դոլար, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան՝ 25 միլիոնական դոլար: «Սա պատմական նախագիծ է», — հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսում ասել է Ճապոնիայի ֆիննախարարը:
‘