‘Ուկրաինական ընդդիմությունը արգելափակել է Գերագույն ռադայի ամբիոնը և նախագահությունը’

728

Ինչպես հայտնում է  РИА Новости-ի թղթակիցը, ուկրաինական ընդդիմությունը արգելափակել է Գերագույն ռադայի ամբիոնը և նախագահությունը:

Երկուշաբթի օրը ընդդիմադիր УДАР կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր խորհրդարանում ժամանակավոր հետաքննիչ հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմության պահանջի մասին, որն զբաղվելու է Կիևում եվրաինտեգրացիայի կողմնակիցների հանդեպ հատուկ նշանակության ստորաբաժանման գործունեության հետաքննությամբ, հակառակ դեպքում ընդդիմությունը կխափանի Ռադայի գործունեությունը: Ընդ որում՝ նախապես ծրագրված էին հինգշաբթի օրը 2014 թ. պետական բյուջեի օրինագծի քննարկումները:

Այսօր մի քանի տասնյակ ընդդիմադիրներ շրջապատել են խորհրդարանի ամբիոնը, բացի այդ՝ գրեթե տասը խորհրդարանականներ էլ փակել են դեպի նախագահություն տանող միջանցքը: Չնայած դրան՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը կարողացել է բացել առավոտյան նիստը և հայտարարել. «Ուկրաինայի գերագույն ռադայի ղեկավարի աշխատասենյակում բանակցություններ են ընթանում բոլոր խմբակցությունների միջև: Ես ընդմիջում եմ հայտարարում մինչև ժամը 16.00-ն», փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Խուզարկություններ Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության թուրքական ֆոնդում ‘
Հաջորդ հոդվածը‘Հայացք Թեհրանից. Մոսկվայում, Անկարայում և Թեհրանում գտնում են, որ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն բացառապես փոխզիջման ճանապարհով’