‘Ուկրաինայում Մխիթարյանից 30 գոլ են ակնկալում’

628

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում՝ առաջարկելով գուշակել, թե քանի գոլ կխփի Ուկրաինայի առաջնության ընթացիկ 2012/2013 մրցաշրջանում «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը ներկա պահին 18 գոլով գլխավորում է մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը, իսկ Ուկրաինայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուական ցուցանիշը գերազանցելու համար նրան մնացել է խփել եւս 5 գոլ:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ երկրպագուները չեն կասկածում. ռեկորդը կգերազանցվի:

Հարցման մասնակիցներին 10,05%-ը վստահ է, որ Մխիթարյանը կդառնա 27 գոլի հեղինակ, 14,95%-ը՝ 25 գոլի, իսկ մեծամասնությունը՝ 48,78%-ը, համարում է, որ Հենրիխը ի զորու է հաղթահարել 30 գոլի նշաձողը:

Նախորդ հոդվածը‘Քուվեյթում էմիրին վիրավորելու մեղադրանքով բլոգերը դատապարտվել է երկամյա կալանքի’
Հաջորդ հոդվածը‘Ռայմոնդ Պաուլսը հեռանում է «Նոր ալիք» նախագծից’