‘
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստանում է գտնվում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը: ILur-am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին Օռիկոն ելույթ ունեցավ խորհրդարանում:
Նշենք, որ Ուրուգվայի խորհրդարաանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ:
Հատկանշական է, որ Ուրուգվայն առաջին պետությունն է, որը ճանաճել է Հայոց ցեղասպանությունըտ: Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
‘