‘Չավեսը կրկին մեկնում է Կուբա` բուժվելու’

615

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որի մոտ 2011թ. չարորակ ուռուցք էր ախտորոշվել, կրկին պատրաստվում է մեկնել Կուբա՝ բուժման նպատակով: Վենեսուելայի խորհրդարանն արդեն հաստատել է ժամանակավոր բացակայության մասին նրա միջնորդությունը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Երկու վիրահատությունից և ճառագայթման կուրսից հետո Չավեսը հուլիսի սկզբին հայտարարել էր, որ լիովին ապաքինվել է և պատրաստվում է վերընտրվել նախագահի պաշտոնում:

Սակայն հոկտեմբերի 7-ին կայացած նախագահական ընտրություններում հերթական հաղթանակը տանելուց հետո Չավեսն սկսեց ավելի ու ավելի հազվադեպ մասնակցել պաշտոնական միջոցառումներին:

Նախորդ հոդվածը‘«Բավարիայի» հարձակվողը խուսափեց քրեական հետապնդումից’
Հաջորդ հոդվածը’25 ուղևորով օդանավը ընկել է Հնդկական օվկիանոս. Տուժածներ չկան’