‘
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել եւ տարատեսակ խոսակցությունների առիթ հանդիսանալ:
Բանն այն է, որ երեկ տեղի է ունեցել վիճակահանության միջոցառման փորձը, որի ժամանակ ստացված զույգերը ամբողջությամբ համընկել են այսօրվա զույգերի հետ: Երեկվա փորձը ուղիղ եթերով հեռարձակել էր Sky Sports-ը եւ կադրում հայտնվել է էկրանը, որտեղ ներկայացված են եղել 1/8 եզրափակիչի զույգերը, որոնք ստացվել էին վիճակահանության փորձի ժամանակ:
Դժվար է ասել, թե նման զուգադիպության հավանականությունը որքան է, թերեւս միլիոնից մեկ: Այնպես որ այս պատմությունը դեռ երկար է հիշվելու որպես արտառոց:
Վերեւում՝ այսօրվա վիճակահանության արդյունքները:
Ներքեւում՝ երեկվա փորձնական վիճակահանության արդյունքները
‘