‘Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար ճեպընթաց երկաթուղին’

1038

Դեկտեմբերի 26-ին Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար ճեպընթաց երկաթուղին, հայտնում է France-Presse-ը:

Պեկին-Գուանչժոու արագընթաց երթուղու բացումը նվիրված է եղել չին առաջնորդ Մաո Ցզեդունի ծննդյան 119-րդ տարեդարձին:

Պեկինը Չինաստանի հարավում գտնվող Գուանչժոու քաղաքի հետ կապող երկաթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 2298կմ:  300կմ/ժ միջին արագությամբ գնացքը վերջնակետին է հասնում մոտ 8 ժամվա ընթացքում՝ կատարելով 35 կանգառ:

Ճեպընթաց երկաթուղիների ցանցի զարգացումը Չնաստանի կառավարության հիմնական ենթակառուցվածքային ծրագրերից է համարվում: Մինչ 2020թ. նախատեսվում է երկրում 16 հազար կիլոմետր արագընթաց երկաթուղի կառուցել: 

Նախորդ հոդվածը‘Դերենիկ Դումանյան.Փնտրում ենք խոշոր ձկների, որպեսզի գլխից բռնենք’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Նախընտրական քարոզչության գումարը հավաքելու ենք ինչպես պատահի’